1 ցենտանոց մետաղադրամը վաճառվել է 2,35 միլիոն դոլարով


23:19 , 27 հոկտեմբեր, 2017

1793 թ.-ին թողարկված պղնձե մեկ ցենտանոց մետաղադրամն ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքի աճուրդում վաճառվել է 2,35 միլիոն դոլարով։

«Շղթայական ցենտ» անունը ստացած մետաղադրամի մի կողմում 13 օղակներով շղթա է պատկերված, ինչը խորհրդանշում էր ամերիկյան առաջին 13 գաղութների միավորումը։

Ինչպես նշեց Heritage Auctions աճուրդի տան նախագահ Գրեգ Ռոուհանը, մետաղադրամի յուրահատկությունը կայանում է նրանում, որ դրա դիզայնը շատ քիչ է գոյատևել այդ տեսքով, քանի որ քննադատների կարծիքով շղթան հիշեցրել է ստրկատիրությունը։ Արդյունքում այն փոխարինվել է պսակով։

Մետաղադրամն առաջին անգամ աճուրդի է դրվել 1879 թ.-ին և վաճառվել 76 դոլարով։

No automatic alt text available.