«Սարսափի 12 տարի». Բրեդ Փիթը երջանիկ է, որ բաժանվել է Անջելինա Ջոլիից


00:00 , 28 հոկտեմբեր, 2017

Արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ 53-ամյա Բրեդ Փիթը ոչ լավագույն կերպով է խոսում նախկին կնոջ մասին: Դերասանին մոտ աղբյուրը լրագրողներին պատմել է, թե ինչ է տեղի ունեցել Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկի ընտանիքում: Այս մասին հայտնում է teleprogramma.pro-ն:

Փիթի ընկերը պնդում է, որ նրա կյանքը Ջոլիի հետ իսկական դժոխք է եղել դերասանի համար: «Այդ սիրավեպն ի սկզբանե դատապարտված էր մշտական դրամաների և չարության պատճառով: Նրանք երբեք ընդհանուր ոչինչ չեն ունեցել՝ բացի հրաշալի սեքսից: Ջոլին ամուսնուն անտեսում էր և միայն երեխաներին էր ուշադրություն դարձնում: Նրանք իրար դժբախտացնում էին: Էնջիի հետ նրա ամուսնությունը սարսափելի էր»,- պատմել է անանուն աղբյուրն արևմտյան տաբլոիդին: