ՌԴ-ն արգելել է որոշ մթերքների ներմուծումը մի շարք երկրներից


17:00 , 27 հոկտեմբեր, 2017

Araratnews.am-ը գրում է.

ՌԴ-ն ընդլայնել է պատժամիջոցների ցուցակում ընդգրկված մթերքների ցուցակը և արգելել պարենային որոշ մթերքների ներմուծումը ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Կանադայից և մի շարք այլ երկրներից. համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:

Կարգադրությունը ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև:

Ցուցակում են հայտնվել կենդանի խոզերը, բացառությամբ մաքուր տոհմական կենդանիների, խոշոր եղջերավոր անասունների թարմ, սառեցված կամ պաղեցրած սննդային ենթամթերքները, խոզեր, ոչխարներ, այծեր, ձիեր, էշեր, ջորիներ,  թարմ, սառեցված կամ պաղեցրած աղ դրած, չորացրած կամ ապխտած խոզի ճարպը, ընտանի թռչունների ճարպը, խոշոր եղջերավոր անասունների ճարպը, կենդական յուղը և այլն։