Չինական ակումբը պատրաստ է Իմոբիլեի համար 70 մլն եվրո վճարել


12:40 , 27 հոկտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն հայտնվել է չինական առաջատար ակումբներից մեկի ուշադրության կենտրոնում:

Խոսքը «Շանհայ ՍԻՊԳ»-ի մասին է, որը գլխավորում է անվանի մասնագետ Անդրե Վիլաշ-Բոաշը:

«Gazzetta dello Sport»-ը հայտնում է, որ չինական ակումբի ղեկավարությունը լրջորեն հետաքրքրված է 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ է հունվարին նրա համար 70 մլն եվրո վճարել:

Իսկ անձամբ Իմոբիլեին պայմանագիր է առաջարկվել` տարեկան 6,5 մլն եվրո աշխատավարձով, որը երկու անգամ գերազանցում է «Լացիոյում» նրա աշխատավարձին:

Հռոմեական ակումբի ղեկավարությունն իր պատասխանը դեռևս չի տվել:

Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում Չիրո Իմոբիլեն ակումբային մակարդակով 14 պաշտոնական հանդիպման է մասնակցել` դառնալով 17 գոլի հեղինակ: