Օրվա բաղադրատոմսը. սպիտակուցային եփովի կրեմ
09:27 , 27 հոկտեմբեր, 2017
ձու - 4 հատ (սպիտակուց)
շաքարավազ - 1 բաժակ
կիտրոնի հյութ - 2 ճ/գ
ջուր - 0.5 բաժակ
Պատրաստման եղանակ
Խորը տարայի մեջ լցնում ենք ջուրը, շաքարավազը և դնում ենք կրակի վրա:
Քամում ենք կիտրոնի հյութը: Շաքարահյութը եփում ենք եռալուց հետո ևս 10 րոպե, որից հետո զանգվածը պետք է մի փոքր պնդանա:
Սառած սպիտակուցները հարում ենք:
Ավելացնում ենք շաքարահյութն ու կիտրոնի հյութը և շարունակում ենք հարել ևս 7-10 րոպե: Արդյունքում զանգվածը պետք է պնդանա: