Xiaomi ընկերությունն ավելի քան 400 մլն սմարթֆոն է վաճառել Հնդկաստանում


04:26 , 27 հոկտեմբեր, 2017
Tert.am-ը գրում է․
Սմարթֆոններ արտադրող Xiaomi չինական ընկերությունը, որը հաճախ անվանում են «չինական Apple» ավելի քան 400 մլն սմարթֆոն է վաճառել Հնդկաստանում:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով ընկերության փոխնախագահ Դոնովան Սյունին, չինական ապրանքանիշը ամսական կտրվածքով շուրջ 4 մլն հեռախոս է վաճառում Հնդկաստանում, այսինքն՝ միջին հաշվարկով օրական 130 000: Այսպիսով, այն երկրորդ տեղ է դուրս գալիս երկրում տարածվածության ցուցանիշով՝ զիջելով միայն Samsung-ին և շրջանցելով Apple-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ