Միխայիլ Գալուստյանը յուրօրինակ կերպով հայտարարել է իր 38-ամյակի մասին


22:00 , 26 հոկտեմբեր, 2017

Երեկ Միխայիլ Գալուստյանը նշել է իր 38-ամյակը: Կատակերգուն որոշել է յուրօրինակ ձևով այդ մասին հայտարարել իր ինստագրամյան էջում:

Գալուստյանն իր սև-սպիտակ լուսանկարն է ներկայացրել: Լուսանկարում Գալուստյանը դեմքի մտածկոտ արտահայտությամբ նայում է երկինք: Լուսանկարը նա այսպես է մեկնաբանել. «38 շրջան Արեգակի շուրջը»: