Եթե չստորագրենք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, մեզ չեն պատժելու. Հ. Իգիթյան (Video)


15:40 , 26 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը «Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում (ՀԸԳԳ) ու դրա ստորագրումից անդին» թեմայով քննարկմանը նախ հարց բարձրացրեց, թե ինչ կկորցնի Հայաստանը, եթե չստորագրի նշյալ համաձայնագիրը:

«Հայաստանին չեն պատժելու»,- միանգամից իր հարցին պատասխանեց նա՝ նկատելով, որ Եվրամիության հետ համաձայնագիրը չկնքելու դեպքում նույն խնդիրների առջև չենք կանգնի, ինչի մասին ժամանակին խոսում էին ՀՀ իշխանությունները, թե ԵԱՏՄ-ին չմիանալու դեպքում մեզ անվտանգային խնդիրներ են սպառնալու:

Նրա խոսքով՝ պարզապես Հայաստանը, չստորագրելով ԵՄ-ի հետ համաձայնագիրը, կկորցնի այն հնարավորությունը, որը պարբերաբար ստանում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։