Ինչու՞ համերգի ժամանակ Սիլվա Հակոբյանը հանեց կոշիկները


23:01 , 16 ապրիլ, 2013

Երգչուհի Սիլվա Հակոբյանը վերջերս է վերադարձել իր «Երգենք միասին» համերգային շրջագայությունից:  Երեկ ArmStar.am-ն արդեն ներկայացրել է իր ընթերցողին Սիլվայի երկրպագու Դավիթի անկեղծ ու հուզիչ նամակի բովանդակությունը, իսկ այսօր փորձեցինք մանրամասներ ճշտել հենց բուն համերգներից:

ArmStar.am-ի հետ զրույցում երգչուհու հայրը և պրոդյուսերը` Հակոբ Հակոբյանը, նշեց.«Կարող եմ ասել, որ հրաշալի ժամանակ ենք անցկացրել, բոլոր քաղաքներում մեզ շատ ջերմ ընդունեցին, իսկ համերգներին ներկա էր ոչ միայն հայ համայնքը,  այլև` տեղաբնակները»:

Դահլիճները լեփ-լեցուն էին, ներկա էին տարբեր տարիքի մարդիկ: Հակոբի խոսքերով հերթական համերգային շրջագայության ժամանակ մի հետաքրքիր դեպք է գրանցվել. «Լիոն քաղաքում էինք, երբ նախատեսված երգերից բացի Սիլվան կատարեց նաև մի քանիսը, այնպես ստացվեց, որ նա հանեց կոշիկները ու դեն նետեց: Դահլիճը զարմացել էր, քանի որ ամբողջ համերգի ընթացում նա երգեց ոտաբոբիկ»: 

Շարունակությունն՝ այստեղ