Սահմանապահներին կասկածելի թվաց այս Ford-ի վարորդի վարքը, ու մեքենան խուզարկեցին․ միայն տեսեք, թե ինչ դուրս բերեցին դրա գազաբալոնից (Photo)


05:55 , 26 հոկտեմբեր, 2017

Ուկրաինայի Լվովի շրջանի սահմանապահները և հարկային ծառայության աշխատակիցներն ավելի քան 20 կգ սաթ (Янтарь) են հայտնաբերել, որը թաքցրել էին Ford մակնիշի մարդատար ավտոմեքենայի գազաբալոնում:

Թանկարժեք քարը տեղափոխելու համար նման հնարքի է դիմել Ուկրաինայի քաղաքացին, որն «Ուստիլուգ» անցակետով ուղևորվելիս է եղել հարևան երկիր:

Առգրավված քարի ընդհանուր քաշը կազմել է 21.7 կգ: Սահմանապահներն ընդգծել են, որ մեքենան, ամենայն հավանականությամբ, նույնպես կառգրավվի որպես մաքսանենգ ապրանքի տեղափոխման միջոց:

Առգրավված նյութի արժեքը ճշտվում է: