Mercedes-ը ներկայացրել է օրիգինալ G Wagen-ի «հրաժեշտի» տարբերակը. դրանից ընդամենը 65 օրինակ կարտադրվի (Photo)


01:13 , 26 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է․
Գերմանական Mercedes մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է դադարեցնել օրիգինալ G Wagen մոդելի արտադրությունը, որի սկիզբը դրվել էր 1979թ.:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, G Wagen-ն աստղերի շրջանում ամենապահանջված մեքենաներից է, որը Mercedes-ը մտադիր է 2018թ. փոխարինել բացառապես նոր 4×4 մոդելով:

Իսկ մինչ այդ ավտոբրենդը ներկայացրել է G Wagen-ի հատուկ տարբերակը՝ G65 Final Edition-ը, որը կարելի է «հրաժեշտի» մոդել համարել:

Նորույթը համալրված է 630 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, որը 0-100կմ/ժ արագություն է զարգացնում 5.3 վայրկյանում: Տեխնիկապես մեքենան չի տարբերվում ստանդարտ AMG G65-ից: Նորույթի փոփոխությունները միայն արտաքուստ են:

Նշվում է, որ փոխադրամիջոցն արտադրվելու է 65 օրինակով: Դրանցից յուրաքանչյուրի գինը կգերազանցի 252.000 դոլարը:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ