Հակառակ տարածված կարծիքի՝ դավաճանող տղամարդիկ շատ երջանիկ են իրենց ամուսնությունում: Հետազոտությունների համաձայն՝ դավաճանող տղամարդկանց 57%-ը լիովին բավարարված է իր ամուսնական կյանքից: Նրանց դավաճանելու պատճառն այն է, որ իրենք չեն կարողանում լուծել իրենց հարաբերություններում ծագած խնդիրները: Նրանք դավաճանում են, որպեսզի ուրիշ կին բավարարի իրենց սեքսուալ ցանկությունները, որ իրենք իրենց կնոջ ներկայությամբ կարողանան կարգին վարք դրսևորել:
Զարմանալի է, սակայն տղամարդկանց պարագայում դավաճանությունը սիրային զգացմունքների հետ ոչ մի կապ չունի: Հորմոնալ վիբրացիաները, որոնք առաջացնում են սեքսուալ ցանկություն, սիրո հետ ոչ մի կապ չունեն: Սա նրանց մոտ բնազդային մակարդակի վրա է: Տղամարդուն հարկավոր է ահռելի վարքագծային կարգապահություն և կամքի ուժ գեղեցիկ կնոջ կամ աղջկա հանդեպ հնարավորինս անտարբեր մնալու համար: Այսպիսով՝ հաճախ տղամարդիկ դավաճանում են ներքին կարգապահություն չունենալու պատճառով:
Այո՛, այսպես էլ է պատահում, երբ հարաբերություններում կինը սեքսուալ առումով լիովին բավարարված է, իսկ այ տղամարդը չբավարարված է մնում: Եվ նրանց համար շատ բնական է այս ծարավը հագեցնել մեկ այլ կնոջ մոտ գնալով: Նրանք դա մեկնաբանում են այսպես. եթե իրենց կինը բավարարված է, ապա ոչ մի վատ բան չկա, եթե իրենք իրենց բավարարեն այլ կնոջ միջոցով:
Տղամարդիկ սեռական հարաբերությունների հանդեպ թուլություն ունեն: Նրանք դա ուզում են անընդհատ: Այնուամենայնիվ, որոշ տղամարդկանց համար այս թուլությունը գաղտնի պահելը շատ կարևոր է: Նրանք կարծում են, որ եթե իրենց կինն իմանա այս թուլության մասին, ապա կսկսի օգտվել դրանից: Այդ պատճառով էլ նրանք դավաճանում են:
Չափից դուրս շատ ինքնավստահ լինելը հարաբերություններում բերում է վատ հետևանքների: Եթե կինը շատ է կարևորում իր հարաբերությունները, վստահ է, որ հենց այդ տղամարդն է իր ճակատագիրը և անգամ չի կարող իր կյանքը պատկերացնել առանց ամուսնու, ամուսինը սկսում է չարաշահել դա, քանի որ գիտի՝ այսպես, թե այնպես կինն իրենից չի հեռանա: