«Հայկական ժամանակ». Ադրբեջանը ռազմական գործողությունները շարունակելու է, դիմելու է կեղտոտ քայլերի, դիվերսիաների, որոնք 99 տոկոսով կասեցվում են. Դ. Բաբայան


10:50 , 24 հոկտեմբեր, 2017

««Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով հարցին, թե առաջիկայում լարվածությունը կմեծանա՞ հաշվի առնելով հակառակորդի վերջին  գործողությունները, նշել է. «Սա կախված է բազմաթիվ խնդիրներից: Չեմ կարծում, որ կբերի լայնածավալ պատերազմի, պարզապես մենք պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը ռազմական գործողությունները շարունակելու է, դիմելու է կեղտոտ քայլերի, դիվերսիաների, որոնք 99 տոկոսով կասեցվում են: Շարունակելու է նման ահաբեկչական գործողություններ իրականացնել, մենք կասեցնելու ենք: Չնայած դրան՝ չպետք է մոռանանք՝ ում հետ գործ ունենք և չկորցնենք իրականության զգացումը: Սա այնպիսի երևույթ է, որը միշտ էլ կա, էստեղ նոր բան չկա, որ մենք սկսենք մտածել և ասել էս ինչ նոր երևույթ է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: