Արտակարգ դեպք ռուսական 102-րդ ռազմաբազայում. կա 2 զոհ


23:27 , 23 հոկտեմբեր, 2017

Արտակարգ դեպք ռուսական 102-րդ ռազմաբազայում. կա 2 զոհ

Հավաստի տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ ժամը 16.00-ի սահմաններում, Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի «Ալագյազ» զորավարժարանում արտակարգ դեպք է գրանցվել։ Զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից մեկը կրակել է ընկերոջ վրա, որից հետո ինքնասպանություն է գործել։ Երկու զինծառայողներն էլ մահացել են։
Հ.Գ. Հայաստանի իրավապահները և ռուսական կողմը մինչև հիմա լռում են։