Օդի ջերմաստիճանը 25-26-ին կբարձրանա


22:24 , 23 հոկտեմբեր, 2017

Հոկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-26-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 27-ին նույնքան կնվազի:

Երևան քաղաքում հոկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է անձրև և ամպրոպ:

Վաղը ցերեկը կգրանցվի +20-+22 աստիճան տաքություն: