Արցախյան կոնֆլիկտն այսքան ձգվում է, որովհետև կողմերի միջև ռազմաքաղաքական հավասարակշռություն կա. ՄԽ հստակ դիրքորոշումն է պետք. Սամվել Նիկոյան


16:30 , 22 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումից մեծ արդյունքներ չէինք ակնկալում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: Վերջինս նշեց, որ հանդիպումն, ամեն դեպքում, թույլ է տալիս ձերբազատվել թյուրիմացություններից, եթե դրանք կան:

«Հանդիպմանը սպասում էինք` առանձնապես մեծ սպասելիքներ չունենալով: Բայց շատ ավելի լավ է հանդիպել, անգամ եթե մեծ ակնկալիքներ չկան, քան պատերազմել: Հանդիպումները կարող են չհասկացվածությունից կամ թյուրիմացությունից ձերբազատել: Մեծ ակնկալիքներ, սակայն, հանդիպումների հետ չենք կապում, քանի որ Ադրբեջանը չի ընդունում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ հիմնարար 3 սկզբունքներից ամենակարևորը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Եթե Ալիևը չի ընդունում սա, հանդիպես ինչի՞ մասին խոսես նրա հետ»,- շեշտեց Սամվել Նիկոյանը:

Պատգամավորն ասաց, որ ՀՀ նախագահը միջազգային հանրության տեսակետներին ու ցանկություններին ընդառաջ գնալով օգտագործում է նման հնարավորությունները՝ պետության տեսակետը, մոտեցումները ևս մեկ անգամ ներկայացնելու համար:

Հարցին՝ ի՞նչը կարող է բանակցությունները հանել փակուղուց, խթանել, որ առարկայական բանակցությունները վերսկսվեն, երբ նման մակարդակով հանդիպումներն անգամ բավարար չեն այդ հարցը լուծելու համար, Սամվել Նիկոյանը պատասխանեց.

«Հակամարտությունների կարգավորման միջազգային պրակտիկայում այսպիսի մոտեցում կա. երբ կա ռազմաքաղաքական հավասարակշռություն, իրավիճակը բարդանում է, նմանվում է ղարաբաղյան հակամարտությանը: Որտեղ կա ռազմաքաղաքական դիսբալանս, կոնֆլիկտի կողմերից մեկն ավելի հզոր է, քան մյուսը, հակամարտությունն ավելի հեշտ է կարգավորվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։