Կարվի առավելագույնը՝ ՊԲ պաշտպանողական և հարվածային ներուժի զարգացման համար


11:32 , 20 հոկտեմբեր, 2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանն օրեր առաջ կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ, ներկայացնելով առաջիկա անելիքները (2017-2020), հայտարարեց, որ բանակաշինությունն ու անվտանգությունը պետակաշինության առանցքային ուղղություններն են:
Առաջիկա տարիների ընթացքում կշարունակեն իրականացվել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը:
Նախագահն ընդգծեց, որ առաջիկայում պաշտպանության բանակը կհամալրվի նոր, ժամանակակից զինտեխնիկայով, կարվի առավելագույնը նրա պաշտպանողական եւ հարվածային ներուժի զարգացման ու կատարելագործման, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը:
Բանակաշինության ռազմավարության հիմքում շարունակում է մնալ ակտիվ պաշտպանության գաղափարը: 
Բ. Սահակյանը նշեց, որ Արցախը երբեք ագրեսոր չի եղել, բայց կանի ամեն ինչ Արցախում ապրող մարդկանց սպառնացող հնարավոր բոլոր վտանգները ճիշտ ժամանակին չեզոքացնելու համար: