«ՉԻ»․ Գագիկ Ծառուկյանի և նրա փեսայի հարաբերությունները լարված են. վերջինս դավաճանել է


07:55 , 20 հոկտեմբեր, 2017

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

««ՉԻ» տեղեկություններով՝ ապրիլյան ընտրություններից հետո լարված են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա մարզպետ փեսայի հարաբերությունները։

Նկատենք, որ Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատելով ՀՀԿ-ի օգտին՝ դավաճանել է աներոջը՝ Գագիկ Ծառուկյանին։ Թերևս պատահական չէ, որ ԲՀԿ համամասնական ցուցակով պարբերաբար խորհրդարանի տանիքի տակ ծվարած Մուրադ Գուլոյանը այլևս պատգամավոր չդարձավ ԲՀԿ ցուցակով։

Այդ հանգամանքն էլ պատճառ դարձավ, որ նախկին պատգամավոր խնամին հետագայում հայտնվի սնանկացման փաստի առաջ»։