Սահմանային միջադեպերի կանխման հարցի լուծումը պետք է պայմանավորել ՀՀ ԶՈւ մարտունակության բարձրացման խնդրով


22:21 , 19 հոկտեմբեր, 2017
Սահմանին կրկին զոհ ունենք։ Հայաստանյան հասարակական-տեղեկատվական լայն շրջանակներում հնչում են գնահատականներ այն մասին, որ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն այդպես էլ չտվեց դրական արդյունք։ Եթե այդ շրջանակներում կային սպասելիքներ, որ հանդիպումը բեկում էր մտցնելու բանակցություններում և սահմանային լարվածության հարցերում, ապա պետք է հիասթափեցնեմ այդ շրջանակներին։ Դժբախտաբար, ի սկզբանե ակնհայտ էր, որ հանդիպումը չի կարող որակական առաջընթաց ապահովել հիմնախնդրի կարգավորման գործընթացում և մասնավորապես՝ բանակցություններում, քանի որ չկան նման եզրահանգման անհրաժեշտ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքերը։ Հանդիպումը կարևոր էր բանակցությունների շարունակության ապահովման տեսանկյունից, քանի որ սա միակ ճանապարն է հակամարտությունը խաղաղ տարբերակով կարգավորման գործում։ Սահմանային միջադեպերի կանխման երաշխիքներ չկան նախևառաջ միջազգային հանրության կողմից, հետևաբար սահմանային միջադեպերի կանխման հարցի լուծումը պետք է պայմանավորել ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացման խնդրով։