Բեյոնսեն հանրությանը երևացել է շքեղ կիպ զգեստով


20:00 , 19 հոկտեմբեր, 2017

Երիտասարդ մայրիկ Բեյոնսեն, ով 4 ամիս առաջ է լույս աշխարհ բերել երկվորյակներին, չի մտածում ֆիզարձակուրդի մասին։

Աստղն ակտիվորեն մասնակցում է աշխարհիկ միջոցառումների և բաց չի թողնում գայթակղիչ զգեստներով կազմվածքով հպարտանալու առիթը։ Այս անգամ նա ժամանել է Նյու Յորքում անցկացված TIDAL X BROOKLYN համերգին։

Նա եկել էր աջակցելու իր ամուսնուն՝ Ջեյ Զիին, ով այս տարի եղել է միջոցառման առաջատարը։

Հանրությանը երևալու համար Բեյոնսեն ընտրել էր շքեղ, զմրուխտագույն, կիպ գրկող զգեստ՝ Walter Mendez բրենդից։ Նրա կերպարն ամբողջացրել են մեծ ոսկե ականջօղերը։