Ծեր վհուկի խորիմաստ խոսքերը, որ պետք է կարդան բոլորը


20:45 , 19 հոկտեմբեր, 2017

Ծեր վհուկի այս խոսքերը երջանիկ սիրո օրենք են հանդիսանում:

Ուղղակի սովորեք այս խոսքերը և հետևեք դրանց․

«Ես կցանկանայի հոգ տանել քո մասին՝ չցանկանալով քեզ դավաճանել, սիրել քեզ՝ թողնելով քեզ ազատության մեջ, քեզ լուրջ ընդունել՝ ոչինչ չստիպելով, գալ քեզ մոտ՝ առանց ինչ-որ բան պարտադրելու, ինչ-որ բան նվիրել քեզ՝ ի պատասխան ոչինչ չակնկալելով, կարողանալ հրաժեշտ տալ քեզ՝ չվախենալով քեզ ընդմիշտ կորցնելուց, քեզ հետ խոսել իմ զգացմունքների մասին՝ դրանց համար քեզ վրա պատասխանատվություն չդնելով, կիսվել քեզ հետ իմ գիտելիքներով՝ առանց քեզ որևէ բան սովորեցնելու, ուրախանալ քեզանով, ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս: Եթե դու էլ պատասխանես ինձ նման զգացմունքներով, մենք կարող ենք հարստացնել միմյանց»:

Ինչ հրաշալի է կարողանալ այսպես ապրել, առանց միմյանց ազատությունը սահմանափակելու ապրել լիարժեք ներդաշնակության մեջ, առանց ուսերից գցելու միմյանց մասին հոգ տանելու պատասխանատվությունը, և կարողանալ անել ավելին, քան բազմացման ֆունկցիան և սերունդ տալը:

Image result

«Ազատությունը կյանքի որակի հիմնական ցուցանիշն է, և այն բանի՝ արդյո՞ք ճիշտ ընտրություն ենք կատարել, ճիշտ ենք ապրում, ճիշտ ենք զարգանում, թե՞ սխալ, սուտ ուղու վրա ենք»:

Հակառակ դեպքում հարաբերությունները բերում են դժբախտության և ստրկության:

Նրանք, ովքեր ուժեղ տեսակին են պատկանում, ազատ են երկուսով, պարզ և անկեղծ են միմյանց հանդեպ, առանց կեղծիքների, ազատ և երջանիկ են միաժամանակ, նրանք ոչինչ չունեն միմյանցից թաքցնելու, ոչ մի բանից չեն ամաչում, քանի որ նրանց հարաբերություններում չկան սուտ և սխալներ, նրանք օրհնված են, քանի որ այսպիսի միությունը հաստատված է տիեզերքի կողմից:

Այսպիսի միությունը չի կարող խափանվել ոչ մի բանի և ոչ մեկի կողմից: Այսպիսի հարաբերություններին դեմ գնացող մարդիկ պարտված են հենց սկզբից: