00:15 , 16 ապրիլ, 2013Երկու հզոր պայթյուն է որոտացել հանրահայտ Բոստոնյան մարաթոնի եզրագծին շատ մոտ: Ոստիկանությունը փակել է փողոցը, եւ շտապ օգնության մեքենաները օգնություն են ցուցաբերում տուժածներին: Հաղորդվում է, որ տուժել է մոտ 60 մարդ, որոնցից մի քանիսը շատ ծանր վիճակում են:
Կանադացի վազորդ Մայքլ Միտչելը այդ պահին ավարտելիս է եղել վազքը: Լսելով երկու հզոր պայթյունների ձայնը՝ նա շրջվել է եւ նկատել է թանձր ծուխ, վազող մարդիկ եւ բազմաթիվ վիրավորներ:
Դեպքի հանգամանքները պարզելու համար սկսվել է հետաքննություն:
Հիշեցնենք, որ Բոստոնյան մարաթոնը ամենահեղինակավոր մարաթոններից մեկն է աշխարհում:







