Թուզհուրմաթույում մնացած փոքրաթիվ քրդերը ենթարկվում են սպանդի


03:21 , 19 հոկտեմբեր, 2017
Քիրքուք նահանգի Թուզհուրմաթու քաղաքի ոստիկանապետ Ամիրի Քավան հայտնել է, որ քաղաքում գտնվող շիա ծայրահեղական խմբավորումը՝ Հաշդի Շաբին, արդեն 24 ժամ է, ինչ սուննի քրդերին պատկանող տները թալանում և այրում են: Ըստ ոստիկանապետի՝ Թուզհուրմաթույում մնացած փոքրաթիվ քրդերը, ովքեր ծերեր և հիվանդներ են, ենթարկվում են սպանդի, փողոցները լի են քրդերի դիակներով: Իսկ Հումարթուից գաղթած քրդերը գտնվում են խիստ ծայրահեղ վիճակում, չի թույլատրվում նրանց տրամադրել հագուստ և ուտելիք: Ոստիկանապետն այս դեպքերը նմանեցնում է սուննի արաբների կոտորածի հետ, որը տեղի էր ունեցել տարիներ առաջ նույնպես այս ծայրահեղական խմբավորման կողմից: