Մարդու բնավորությունը` ըստ օծանելիքի


23:00 , 15 ապրիլ, 2013

Ամերիկացի հայտնի վերլուծաբան Մերիան Բենդետը գտել է օրինաչափություն, որի շնորհիվ կարելի է օծանելիքի բույրով որոշել մարդու բնավորությունը։ Նա պնդում է, որ օծանելիքները, ըստ իրենց բույրերի, կարելի է բաժանել խմբերի։ Ահա թե ինչ է ցույց տալիս յուրաքանչյուր խումբը։ 

  Արևելյան բույրեր

 Երանգներ` վանիլ, համպար, մշկընկույզ և սև պղպեղ

Արևելյան բույրերի սիրահարները ստեղծագործող մարդիկ են, սիրում են լինել միայնության մեջ և բարձր են դասում ավանդույթները, երբեմն հակվում են հավաքածու ունենալու։ Կոկիկ են, լավ դաստիարակված, իսկ արտաքինով` գրավիչ։

  Ցիտրուսային բույրեր

 Երանգ` ցիտրուսային մրգեր

 Այս բույրը Ձեր մասին ասում է, որ լավ կազմակերպված ու կարգապահ անձնավորություն եք։ Այն նախընտրող մարդիկ շատ հաճախ իդեալիստ են և սիրում են ամեն ինչ նախօրոք պլանավորել։

  Մրգային բույրեր

  Երանգ` ոչ ցիտրուսային մրգեր

  Մրգային բույրերի սիրահարները պաշտում են ուրախ ու աղմկոտ միջավայրը, իրենց բնույթով անկանխատեսելի են և ստեղծագործական։ Միշտ կարելի է նրանց վրա հույս դնել, հեշտ է նրանց հետ թիմով աշխատելը։ Արտասովոր հումորի զգացում ունեն։

   Սպիտակ ծաղկի բույրեր

  Երանգներ` շուշան, ֆրեզիա, գարդենիա, մագնոլիա

  Եթե Դուք այս խմբին համապատասխան օծանելիք եք օգտագործում, ապա հանգիստ, շփվող անձնավորություն եք և վստահելի ընկեր, չնայած հնարավոր է, որ այնքան էլ շատ ընկերներ չունենաք։

  Ծաղկեփնջային բույրեր

  Երանգներ` վարդ, հասմիկ և այլն

  Եթե նախընտրում եք այս ծաղկեփնջի բույրերը, ապա Դուք անկասկած ստեղծագործ բնույթի մարդ եք։ Հեշտությամբ կարող եք Ձեր կողմը գրավել անծանոթներին։ Կարելի է նաև ասել, որ ջերմ եք և շատ հաճախ հանդիսանում եք շրջապատի հոգին ու ուրախությունը։

   Փայտային, ծառային բույրեր

  Երանգներ` եղեգնափայտ, սանդալ

  Փայտային բույր նախընտրողները էլեգանտ են, զուսպ, պահպանողական, կարդացած և շատ զգույշ ամեն ինչում։ Հապճեպ որոշումներ չեն կայացնում։

   Կանաչ անտառի բույրեր

  Երանգներ` կանաչ տերևներ, խոտ, մամուռ, չոր խոտ

  Այս մարդիկ լավ կազմվածք ունեն, սիրում են զբաղվել սպորտով և աշխատում են միշտ պահպանել իրենց կազմվածքն ու տեսքը։

   Ծովային բույրեր

  Երանգներ` ծովային բույսեր, անձրևի թարմություն, վաղորդյան ցող

  Այս բույրը խոսում է այն մասին, որ Դուք համեստ անձնավորություն եք, չեք ողջունում պարտադրող հագուստը, նախընտրում եք հագնվել հասարակ, բայց ճաշակով։ Հանգիստ եք և «չափված-ձևված»։

   Թարմ, եթերային բույրեր

  Երանգներ` լեռնային թարմ օդ, օզոն

 Այս մարդիկ պաշտում են բնությունն ու ճամփորդությունը, նրանցում ապրում է իսկական ճանապարհորդի ոգի, ում համար մեգապոլիսն էլ շատ փոքր է։ Բայց դա բոլորովին էլ չի խանգարում հետևել նորաձևության վերջին տենդենցներին և լիարժեք ապրել։

   Խոհարարական բույրեր

  Երանգներ` թուզ, սուրճ, վիսկի, շամպայն

  Այս տեսակի բույրերի սիրահարները ի ծնե ունեն ոճի զգացում։ Նրանք իրենց բնույթով համարձակ են և անկանխատեսելի։

  Հուսով եմ՝ կարողացաք օծանելիքի բույրի միջոցով բացահայտել ինքներդ Ձեզ։ Եվ հիշեք, որ «Օծանելիքը կնոջ այցեքարտն է։ Այն կինը, որ օծանելիք չի օգտագործում, անանուն է»։