22:43 , 15 ապրիլ, 2013ArmStar.am-ն արդեն տևական ժամանակ լուսաբանում էր Թաթա Սիմոնյանի և Կրիստինա Օրբակայտեի նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքների ընթացքը, ներկայացրել ենք այդ մասին պատմող տեսանյութ, ինչպես նաև, օրեր առաջ տեղադրել տեսահոլովակի թրեյլերը:

'Մեր սիրո տոնը' երգի երաժշտությունը գրել է Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է: ԱՄՆ-ում նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Վահիկ Փիրհամզեին է:
Ինչպես մեզ հաջողվեց տեղեկանալ պրոդյուսեր Գրիգոր Նազարյանից, քիչ առաջ Թաթա Սիմոնյանի` Youtube-յան պաշտոնական ալիքում տեղադրվել է երկար սպասված տեսահոլովակը:
Սիրով ներկայացնում ենք այն ձեր ուշադրությանը և մաղթում հաճելի դիտում: