Օրվա առակը՝ երջանիկ եղիր


22:04 , 15 ապրիլ, 2013

www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Ճամփեզրին մի աղքատ մարդ էր մուրում: Կողքով անցնող հեծյալը մահակով ուժեղ հարվածեց աղքատի դեմքին: Վերջինս, նայելով հեռացող հեծյալի հետևից, ասաց.

— Երջանիկ եղիր:

Մի գյուղացի, ով ակամայից ականատես էր դարձել այս իրադարձությանը, լսելով վերջինիս խոսքերը՝ հարցրեց.

— Մի՞թե դու այդքան խոնարհ ու հնազանդ ես:

— Ոչ, — պատասխանեց աղքատ մարդը, — ուղղակի եթե հեծյալն երջանիկ լիներ, նա իմ դեմքին խփելու ոչ կարիք, ոչ էլ ցանկություն չէր ունենա:

Մայքլ Պարկես «Մարիամ»