Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն


13:40 , 18 հոկտեմբեր, 2017

Araratnews.am-ը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը մոտ ապագայում հանդիպում կանցկացնեն. հաղորդում է Interfax.az-ը:

«Մոտ ապագայում նախատեսվում է երկրու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Դեռ պարզ չէ, թե որ քաղաքում», – այս մասին Մամեդյարովն ասել է Լեհաստանի իր գործընկեր Վիտոլդ Վաշիկովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան «ինտենսիվ և սուբստանտիվ» կերպով: Ըստ Մամեդյարովի՝ հանդիպման հիմնական նպատակն է ստույգ քննարկումներ վարելը: