Արմեն Ջիգարխանյանը կարող է անօթևան մնալ


23:46 , 17 հոկտեմբեր, 2017

Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը կարող է մնալ առանց անշարժ գույքի։ Ինչպես գրում է utro.ru պորտալը, արտիստի կինը՝ Վիտալինան, մտադիր է վռնդել նրան բնակարանից և թատրոնից։ Այդ մասին հայտնի է դարձել Ջիգարխանյանի մոտ ընկերոջից։

Այժմ դերասանը գտնվում է հիվանդանոցում, իսկ դուրս գրվելուց հետո կզբաղվի բնակարանի որոնմամբ։

Երիտասարդ կնոջ անունով են ձևակերպված թատրոնն ու երկու բնակարանները։

Դերասանի ընկերոջ խոսքով՝ նման իրավիճակում դատարանը ոչ ոքի պետք չէ։ Ջիգարխանյանն արդեն խնդրել է կնոջն իրեն տալ երկրորդ բնակարանը, սակայն նա չի համաձայնել նման քայլի։