19:06 , 15 ապրիլ, 2013
Այսօր իր ծննդյան օրն է նշում Ալլա Պուգաչովան: Լրանում է նրա 64 տարին: Այս հզոր երգչուհուն սկսել են արդեն շնորհավորել նրա գործընկերներն ու ընկերները, ովքեր խոստովանել են, որ նվեր ընտրել ռուսական էստրադայի պրիմադոննայի համար շատ դժվար է, չէ՞ որ նա ամեն ինչ ունի:
Գրյազ գյուղում, որտեղ գտնվում է Պուգաչովայի և Գալկինի դղյակը, ընթանում են ծննդյան տոնակատարությունը նշելու վերջին աշխատանքները: Տեղի բնակիչները կարծում են, որ երգչուհու երիտասարդ ամուսինը նրան կնվիրի ուղղաթիռ, քանի որ նրանց դղյակի տարածքում արդեն պատրաստ է ուղղաթիռի համար նախատեսված հատուկ հրապարակ: