17:54 , 15 ապրիլ, 2013Երեկ կայացավ հեղինակ կատարող Լիլիթ Պիպոյանի ակումբային մենահամերգը: Իր լսարանին ներկայանալու համար նա ընտրել էր Burbon street ժամանցային ակումբը: Երգչուհին կատարեց իր երգացանկից մոտավորապես 10-15 երգ. «Համերգս, կարելի է ասել, նոր ձայնասկավառակիս շնորհանդեսն է»,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Լիլիթը:

Ակումբում հավաքված էին Լիլիթ Պիպոյանի արվեստի սիրահարները` առանց տարիքային տարբերության. «Իմ լսարանը տարբեր է, անգամ տարիքային առումով է տարբեր, միայն ռաբիզներ չեն լինում իմ համերգներին»:
Երգչուհու համերգները միշտ ուղեկցվում են իմպրովիզներով, նախատեսված երգացանկն ավարտվելուց հետո հանդիսատեսը նրան բաց չի թողնում. «Եթե զգում եմ, որ ուզում են, էլի եմ երգում, բայց այնքան չէ, որ զզվացնեմ, մի քիչ համը պետք է բերաններում մնա»,-անկեղծացավ Լիլիթը:
Շարունակությունն՝ այստեղ