Ուկրաինայի իշխանությունները կփորձեն նույնիսկ սպանել ինձ. Սաակաշվիլի


18:33 , 16 հոկտեմբեր, 2017

Araratnews.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին Խարկովում ցույցի ժամանակ հայտարարել է, որ  ուկրաինական իշխանությունները ցանկանում են ազատվել իրենից:

«Ես գիտեմ, որ նրանք կփորձեն ինձ հեռացնել, վտարել երկրից, նույնիսկ սպանել: Դա ևս խնդիր չէ: Ես դրանից չեմ վախենում»,-ասում է Սահակաշվիլին:

Ելույթի ձայնագրությունը Սահակաշվիլին հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:

Նա համակիրներին կոչ է արել հոկտեմբերի 17-ին դուրս գալ ակցիայի Գերագույն  ռադայի շենքի դիմաց, հանուն հակակոռուպցիոն բարեփոխումների: Ակտիվիստների պահանջների շարքում հակակոռուպցիոն դատարանի ստեղծումն է, ընտրությունների մասին նոր օրենքի ընդունումը, պատգամավորական անձեռնմխելիության վերացումը: Բացի այդ, նա ասում է, որ նախագահ Պորոշենկոն ժամանակ չունի զբաղվել Ուկրաինայով՝ ակտիվ բիզնես վարելու պատճառով: