16:39 , 15 ապրիլ, 2013
Ինչպես հայտնի է, տարիների հետ մարդու ուղեղը դադարում է հատուկ նյութի՝ միելինի արտադրությունը, որը կարևոր բաղադրիչ է հանդիսանում նյարդաթելերի առաջացման համար: Միելինի պարունակության նվազումը բերում է օրգանիզմի շարժողական և ճանաչողական գործառույթների աստիճանական վատացմանը: Այս պրոցեսի սկիզբն էլ հենց համարվում է ծերացում: Ըստ ամերիկացի փորձագետների՝ ծերությունը մարդու օրգանիզմում սկսվում է 39 տարեկանում: Հենց այս պահից է սկսվում ծերացումը, քանի որ 38 տարեկանում մարդը հասնում է իր ֆիզիոլոգիական հնարավորությունների գագաթնակետին: Ծերացման մոտավոր տարիքը որոշելու համար գիտնականներն ընտրել են 23-ից մինչև 80 տարեկան մարդկանց խումբ, ում առաջարկել են կատարել ոչ բարդ գործողություններ՝ կապված շարժման հետ: Էքսպերիմենտի ընթացքում մասնագետները որոշել են փորձարկվող խմբի կողմից կատարվող գործողությունների իրականացման արագությունները և օրգանիզմում միելինի քանակը, որն էլ բերել է այս օրինաչափության դուրս բերմանը: