Այսօր առավոտվանից փակ են Քրդստանի և Իրանի սահմանային անցակետերը


20:00 , 15 հոկտեմբեր, 2017
Այսօր առավոտվանից, ժամը 08:00-ից փակ են Քրդստանի և Իրանի սահմանային անցակետերը՝ Հաջի Օմերան, Բաշմաքս, Պերվեզխան: Այս պահի դրությամբ թե՛ իրանական և թե՛ քրդական կողմում հերթեր են: Քրդստանի Իրանի հետ կապերի պատասխանատու Աբդուլլահ Աքրեյին հայտարարել է, որ անցակետերը կբացվեն 48 ժամ հետո: 
Նշեմ , որ Իրաքի բանակը և Շիի Հաշդի Շաբի զորամիավորումը ցանկանում են գրոհել Քիրքուք քաղաքը: Արդեն մի քանի անգամ գրոհը հետաձգվել է : Նշեմ նաև, որ Շիի Հաշդի Շաբի զորամիավորումը բաղկացած է շիա թուրքմեններից, ովքեր ի դեպ ժամանակին իրենց դրոշների շարքում ունեին Ադրբեջանի դրոշը և միշտ հայտարարում էին, որ Իրաքը ԻՊ-ից մաքրելուց հետ մեկնելու են Արցախ և Արցախը նույնպես «մաքրեն » հայերից: