էս արդեն վերջն էր


15:08 , 15 ապրիլ, 2013

Մա՜ա՜հ. էս արդեն վերջն էր:
Մեր քաղաքական դաշտը խելագարվում է:
Էն դաշնակները, «մեր Վահանը» խորագրով կարմիր զոնտիկն առած, «դաշնակի վզյալի Խնձորեսկ» պոզայով ներխուժել են Ազատության հրապարակ: Մյուզիկլ են պարում:

Էն Օսկանյանին լրի՜վ տարել է: Գալուստ Գրիգորիչը: Չնայած ասում են` երկու էրնեկ մեկտեղ չի լինում, բայց էս էդ դեպքն է: Էրկու Գրիգորիչն ենք ունենալու. Մինասիչը վերջինս սկսել է մայկա-բան բաժանել, հետն էլ էնպիսի՜ մտքեր հայտնել...
Հիմա` Աշոտ Մանուչարյանը:
Կարդացի ու ինձ թվաց, թե ՖԲ-հանաքչի գրառում է:
Չէ՛:
Պարզվում է` մայիսին վարդն է բացվում: Չէ. սկզբից ասենք, հավաքվել են Մանուչարյանն ու Լեւոնը, Լեւոնը լրջին տալով ասել է` փետրվարը լավ ամիս է, հեղափոխություն եմ անելու` բուրժուական, Աշոո՜տ:
Աշոտն էլ թե` ես էլ սոցիալիստական եմ անելու, նոյեմբերին, Լեւոո՜ն: 
Չեն արել:
Մի հատ տեսնեք՝ ոնց է լինելու: Հիմա: Մտորում է Աշոտը:
-Հիմա-հիմա,- արձագանքում է նրան «էխոն»:
Պարոնա՜յք. բայց ախր Աշոտ Մանուչարյանը համարվում է անհնազադների, Անդրիասի ու մնացյալքի հոգեւոր հայրիկը:
Վա՜յ, Աշոտ, Աշոտ: Վա՜յ, Մանուչարյան. վայ Մանուչարյան:
Ինսուիննին` Վազգենի գնդակահարումից հետո, կառավարության հետեւի դռնից մտնում էր Արամ Սարգսյանի մոտ, կողքի դռնից` Շիրխանյանի մոտ, հետո` Քոչարյանի մոտ:
Երկու հազար երեքին` Ստյոպա Դեմիրճյանի մոտ, առաջին հարկի դռնից, երկու հազար ութին` Լեւոնի մոտ` բոլոր դռներից, երկուհազար տասներեքին` էս դռնից դուրս է գալիս, էն դռնից մտնում, սպասում է նոյմբերին:
Որ հեղափոխություն անի:
Այ արսըզներ, բա չգիտե՞ք, որ որտեղ Աշոտն` էնտեղ ոչ մի արդյունք: Զրո Օ.Գ.Գ.:
Իսկ հիմա անեկդոտ մեր հոգեհայր Աշոտի մասին.
Աշոտը, նստած երկրի գլխին, կախարդական գավազանով Ալյասկան տանում է Ավստրալիայի տեղը, Ավստրալիան մի կերպ բերում-խցկում է Վրաստանի ու Ռուսաստանի արանքը: Եվրոպան վերցնում-տանում է դեպ Աֆրիկա: Ամերիկան մտցնում, խցկում (ճխտում. կասեր զոնտիկ ունեցող ընկեր Աղվանը) Ռուսաստանի տակը...
-Բայց խի՞, Աշոտ,- հարցնում են գլոբալ ստրատեգները:
-Կայֆ ա, - պատասխանում է Աշոտը:
Էն էլ ի՜նչ կայֆ: