Տան բակում օձ է հայտնաբերվել


16:45 , 15 հոկտեմբեր, 2017

Հոկտեմբերի 15-ին, ժամը 13:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: