ԵՄ պաշտոնապես եւ միանշանակ հակադրվում է ԱՄՆ ներկայիս նախագահին միջազգային ասպարեզում


12:15 , 15 հոկտեմբեր, 2017

Ֆեդերիկա Մոգերինին ողջ Եւրոպայի անունից խիստ եւ հստակ կերպով պաշտպանել է Իրանի հետ միջուկային պայմանագիրը Թրամփի անպատասխանատու ոտնձգություններից: Սա առաջին դեպքն է, երբ ԵՄ պաշտոնապես եւ միանշանակ հակադրվում է ԱՄՆ ներկայիս նախագահին միջազգային ասպարեզում: Թերագնահատել դա անհնար է, մնում է սպասել արդյունքների եւ հուսալ որ մեր հարավային հարեւանը կխուսափի Թրամփի արշավի ծանր հետեւանքներից: