Առաջին ալիքի հաղորդավարը թոք-շոուի ժամանակ հարձակվել է ամերիկացի հյուրի վրա


16:40 , 14 հոկտեմբեր, 2017

Ռուսաստանյան Առաջին ալիքով հեռարձակվող «Время покажет» թոք-շոուի հաղորդավար Արտյոմ Շեյնինը հարձակվել է հաղորդման հյուրի՝ ամերիկացի լրագրող Մայքլ Բոմի վրա, տեղեկացնում է lenta.ru-ն:

Հաղորդման ժամանակ քննարկվում էր Սան-Ֆրանցիսկոյում ՌԴ հյուպատոսարանի շենքի վրայից ռուսաստանյան դրոշները հանելու միջադեպը: Ամերիկացի լրագրողը մի պահ ընդհատում է Շեյնինին, ինչին ի պատասխան վերջինս հարձակվում է Բոմի վրա, քաշքշում նրան եւ խորհուրդ տալիս «չսադրել իրեն»:

Ամբողջական հոդվածնք այստեղ