Իրաքի 6 պահանջը կատարելու համար նախագահ Ֆուադ Մասումը Քրդստանին մինչև հոկտեմբերի 14-ը ժամանակ է տվել


03:27 , 14 հոկտեմբեր, 2017
Իրաքյան Քրդստանի առաջին վարչապետ, ներկայումս Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը Քրդստանին տվել է ժամանակ մինչև հոկտեմբերի 14-ը՝ ժամը 14:00-ը, կատարելու Իրաքի վեց պահանջները: Դրանք են.
1. Քիրքուքի օդանավակային հանձնումը Իրաքի զինված ուժերին,
2. Քիրքուքում ռազմակայանների հանձնումը Իրաքի բանակին,
3. Իրաքին հանձնել բոլոր նավթահորերը Քիրքուքում,
4. ԻՊ-ի ձերբակալված ահաբեկիչների հանձնումը Իրաքին,
5. Իրաքյան բանակի վերադարձը մինչև այն տարածքներ, որտեղ եղել էին մինչ ԻՊ-ի գործողությունները Իրաքում,
6. Քիրքուքի նահանգապետի հրաժարական: