«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրվել է Սիրիայի տարածքի 92%-ը․ ՌԴ ՊՆ


02:27 , 14 հոկտեմբեր, 2017
Ըստ ՌԴ ՊՆ-ի «Красная звезда» պաշտոնական հրատարակության՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրվել է Սիրիայի տարածքի 92%-ը, իսկ ռուսական օդատիեզերական ուժերի ռազմական ինքնաթիռները միայն անցյալ 1 շաբաթվա ընթացքում իրականացրել են 500 մարտական թռիչք՝ ոչնչացնելով Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին պատկանող ավելի քան 1260 օբյեկտ:
Հ.Գ. Հատկապես ԻՊ-ին վերաբերող տվյալները խիստ ուռճացված են...