Պարերը նպաստում են ճշգրիտ գիտությունների յուրացմանը


00:40 , 13 հոկտեմբեր, 2017

«Գիտնականները կարծում են, որ պարով զբաղվելն օգնում է ավելի լավ և արագ յուրացնել ամեն տիպի գիտական տվյալները։ Այդ մասին վկայել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականների անցկացրած հարցումը»,-հայտնում է Journal of STEM Education-ը։ Վիճակագրական արդյունքները գիտնականներին հնարավորություն են տվել հաստատելու այն ենթադրությունը, որ պարերն օգնում են ճշգրիտ գիտությունների յուրացմանը։

Գիտնականներն ընդգծել են, որ այն շրջանավարտների մոտ, որոնց հոբբին եղել են կիրառական արհեստները, գրանցվել են ավելի մեծ թվով գիտական աստիճաններ։ Ընդ որում՝ հետազոտողները նկատել են, որ գիտության ու պարերի մեջ ունեցած հաջողությունները փոխկապակցված են միմյանց։