1.5 տարեկան աղջնակը ծանր այրվածքներ է ստացել բջջային հեռախոսի լիցքավորման սարքից


00:20 , 13 հոկտեմբեր, 2017

ԱՄՆ-ում մեկուկես տարեկան աղջիկն ուժգին այրվածքներ է ստացել այն բանից հետո, ինչ բերանն է մտցրել բջջային հեռախոսի լիցքավորիչի սարքը։ Ծնողները չեն հասցրել կանխել այդ ամենը և անգամ չեն նկատել, թե ինչպես է տեղի ունեցել դա։

Միջադեպը գրանցվել է Քենթուքի նահանգում։ Հայտնում է BuzzFeed-ը։ Աղջկա մայր Քորթնի Դևիսը չի նկատել, որ իր աղջիկը որոշել է խաղալ սմարթֆոնի լիցքավորման սարքի հետ։ Կինը լիցքավորել է իր հեռախոսը, սակայն մոռացել է լիցքավորման սարքը հանել վարդակից։

Արդյունքում երեխան լիցքավորման սարքի մալուխը մտցրել է բերանը և հաշվված վայրկյաններում շրթունքների շրջանում ստացել ծանր այրվածքներ։ Ծնողները հայտնել են, որ իրենց աղջիկը նախկինում երբևէ հետաքրքրություն չի ցուցաբերել լիցքավորման սարքի հանդեպ և չի ցանկացել այն օգտագործել որպես խաղալիք։