Աշխարհում ճարպակալումից տառապում է 124 մլն երեխա. գիտնականներ


23:00 , 12 հոկտեմբեր, 2017

Ավելորդ քաշի խնդրի ուսումնասիրման ավելի քան 40 տարում ճարպակալումից տառապող երեխաների թիվն աճել է ավելի քան 11 անգամ։ Բրիտանացի գիտնականները հայտնել են, որ աշխարհում հաշվվում է ճարպակալմամբ տառապող 124 մլն երեխա։ Այս մասին հաղորդվում է Lancet պարբերականում։

Գիտնականները նշել են, որ 1975 թվականից «ճարպակալում» ախտորոշմամբ երեխաների թիվն ավելի քան 11 անգամ մեծացել է՝ 11 միլիոնից հասնելով 124 միլիոնի։ Նրանց թիվն առավել մեծացել է Հարավարևելյան Ասիայի և Կենտրոնական Ամերիկայի երկրներում։

Համաշխարհային վիճակագրության վրա նման արմատական կերպով ազդած պատճառների թվում գիտնականներն անվանում են բարձր կալորիականությամբ սննդի տարածումը։ Նշվում է նաև ուրբանիզացման գործընթացի դերը, որի շրջանակում մեծանում է քաղաքային բնակչության թվաքանակը՝ ֆիզիկական ակտիվության բնորոշ անկմամբ։

Ինչպես նշվում է հետազոտությունում, լիարժեք սնուցումից զրկված երեխաների թիվը կազմում է 192 մլն։