Pornhub-ն արհեստական ինտելեկտին «կսովորեցնի» ճանաչել 10 հազար դերասանուհիներին


22:00 , 12 հոկտեմբեր, 2017

Pornhub պորտալի ադմինիստրացիան հայտարարել է, որ պատրաստվում է օգտագործել արհեստական ինտելեկտը՝ կայքում զետեղված տեսանյութերի կատալոգային դասակարգման համար։

Արհեստական ինտելեկտի ներդրման աշխատանքը կսկսվի փոքրից. համակարգիչը կսովորի տեսանյութում ճանաչել ավելի քան տասը հազար պոռնոաստղերին։

Հաջորդ տարի համակարգիչը «կուսումնասիրի» մոտ 5 մլն տեսանյութ և ապագայում կսովորի ոչ միայն պարզել դերասանների ինքնությունը, այլև թեգեր նշել, ինչպես, օրինակ, «շիկահեր», «ամերիկուհի» և այլն։

Ընկերության ներկայացուցիչները VentureBeat պարբերականի հետ զրույցում նշել են, որ, վերջին հաշվով, իրենք իրենց օգտատերերին կտրամադրեն այն, ինչի հանդեպ նրանք հակում են դրսևորում։