Աշխարհի ամենաթանկ լիկյորը, որի գինն իմանալուց հետո դուք երկար ժամանակ ուշքի չեք գա


20:30 , 12 հոկտեմբեր, 2017

D’Amalfi Limoncello Supreme լիկյորը հանդիսանում է մեր մոլորակի ամենաթանկարժեք ալկոհոլային խմիչքը։ Լիկյորն աչքի է ընկնում անհավանական համային հատկանիշներով, քանի որ այն պատրաստում են բացառապես Ամալֆիի ծովափնյա շրջանից հավաքված կիտրոններով՝ օգտագործելով հնագույն իտալական բաղադրատոմսեր։

Սակայն լիկյորի արժեքի մի զգալի մասն էլ գալիս է շշից. բանն այն է, որ շիշը զարդարված է 3 հսկայական ադամանդներով, որոնց ընդհանուր քաշը կազմում է 13 կարատ։ Դա դեռ բավական չէ, շշի վրա կա նաև մեկ՝ չափազանց հազվագյուտ ադամանդ, որի քաշը կազմում է, ոչ ավել, ոչ պակաս, 18.5 կարատ։ Այս խմիչքից արտադրվել է ընդամենը 2 շիշ, որոնք մինչ օրս չեն օգտագործվել։ Եվ դա հասկանալի է, քանի որ մեկ շշի արժեքը 27.000.000 ֆունտ ստերլինգ է։