Սեփական տեսակետը արտահայտելու, հակադարձելու բազմաթիվ քաղաքակիրթ տարբերակներ կան


13:47 , 12 հոկտեմբեր, 2017
Երբ դեպուտատ լեդի Աստորը Համայնքների պալատի նիստի ժամանակ բոլորի ներկայությամբ Չերչիլին ասաց՝ «Եթե Դուք լինեիք իմ ամուսինը, ես թույն կլցնեի Ձեր սուրճի բաժակի մեջ», ի պատասխան Ուինսթոն Չերչիլը չասաց նրան՝ ռեխդ փակիր, չասաց՝ այ բ..., այ լիրբ։ Ընդամենը պատասխանեց․ «Եթե Դուք լինեիք իմ կինը, ես այդ սուրճը կխմեի»։ Լեդի Աստորին մի նախադասությամբ 10-0 արեց, որովհետև, ի տարբերություն քաղաքական գործչի, Չերչիլը պետական այր էր և գիտեր, որ պատմության մեջ մնում են գործով ու խոսքով։
Սեփական տեսակետը արտահայտելու, հակադարձելու բազմաթիվ քաղաքակիրթ տարբերակներ կան։