Ինչո՞ւ Վրադիմիր Գասպարյանը միացավ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերթին


09:42 , 15 ապրիլ, 2013

Երկար մտածեցի, թե ինչո՞ւ Վրադիմիր Գասպարյանը միացավ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերթին:
Եթե պետք է ապահովեր Ր. Հովհաննիսյանի անվտանգությունը կամ հետևեր նրա հետագա քայլերին, դա իր պարտականությունների մեջ չի մտնում, դրանով զբաղվողներ կլինեն: 
Ի վերջո, Ր. Հովհաննիսյանին ժողովուրդն է ճանաչել նախագահ, այլ ոչ Բ26 տոնախմբությանը մասնակցողները: Ճանապարհը երկար էր, և ոստիկանապետը կարող էր այդքան ճանապարհ ուղեկցել կամ երկրի նախագահին, կամ իր կողմից շատ հարգված մարդու:
Ես հակված եմ մտածելու, որ զորավարը ուղեկցեց գերագույն հրամանատարին և քանի որ առավոտյան երդմանը չէր մասնակցել, տեղը լրացրեց աղոթքով: 
Կես կատակ և կես լուրջ այսպիսի գրառում ստացվեց, որը մտորելու տեղիք հաստատ տալիս է: