Անձրևոտ գիշեր...


09:02 , 15 ապրիլ, 2013
 ... Ավարտվե՞ց, թե՞  կավարտվեն երբևիցե չզգացած պատկերվածը... Եվ ի՞նչն է հպարտությունս ոգևորում… Այն, ինչ առավել է զգացնունքներից ու կարող եմ թողնել անհոգ: Օ՜ ոչ... Առավել, այսօր միայն թուլությունս ու պարտությունս է միայն: Իսկ ո՞ւր մնաց անճանաչ նմանությունը, բացառիկն ու անխուսափելին՝ ներկրված մեր հոգում: Ո՞ւր մնացին մեր լարված հանդիպումներն ու անընդհատ մեկը մյուսի հաջորդող հրաժեշտները: Շփոթել ենք հերթականությունը, կանխազգացված հրաժեշտներ ենք մատուցում... Իսկ իրականում հրաժեշտ կյանքում մեկ անգամ է լինում, որը հնարավոր է շատ անսպասելի ու չսպասված:
   Կարծես հարմարվել ենք պատժել ինքներս մեզ մոռացության տալով, թե ինչ կլինի, կամ ավելին ինչպես հանգստություն կգտնեն գիշերվա մենության մեջ սիրտդ:  Հրաժեշտից առա՞ջ, թե՞ հետո…Հերթական ընտրված ուղին, որի կեղծավոր մաքրությամբ վստահություն ենք ներշնչում: Երկու ակնթարթ կյանքում, որը կարող է խորտակել ու կորցնել հպարտությունդ:
  Ինչո՞ւ զարմանալի կթվա... Ամեն մի քայ, ամեն մի գնահատականը, ամեն մի ընտրությունը ու ամեն մի զգացած կարոտ կյանքում հպարտություն է… Հպարտություն ակամայից վերածվող ցնորքի:

  Ավելորդ են դարձել հուսադրող երևակայությունս, իսկ երանին ամոթից վաղուց մոռացել է իր փաղաքշական հիշողություները մատուցել... Միայն հուզումնառատ գիշերը ինձ մենակ չթողեց... Մթության մեջ թաքնված ամպերը կարծես վշտից արտասվում են, խառնվելով արցունքներիս հետ փորձում են համոզել, որ ես իրավունք չունեմ տխրելու: Կարծես ժամանակը ինքն է առաջ անցել՝ թողնելով անձրևոտ գիշերը... Երանի այն նույնպես չանտեսի ներկայությունս... Միայն նա է թույլ տալիս թաքնվել ու անհետանալ իր ցրտաշունչ ու մառախլապատ գրկի մեջ... Որտեղ ոչ մի ջերմություն չի մոլորեցնի իր թաքցրած ծուղակներով... Տիրակալ դարձած անծայրածիր խավարին կարոտ կթողնեմ աչքերիս գոնե մեկ անգամ հայացք գողանալու երբեք չզգացած, բայց շատ անգամ պատկերված երազվածից... Կարոտ կթողնեմ անմեղ ու մեղավոր սրտիս մեկ անգամ ևս զգալու իր նման անզգույշ ու անպաշտպան մեկից ջերմություն հայցելու... Կարոտով կթողնեմ կարոտներս կրկին անգամ զգալու կարիքն կարոտիս...