20:00 , 10 հոկտեմբեր, 2017Վերջերս Apple-ը թողարկեց iOS օպերացիոն համակարգի 11-րդ տարբերակը, ինչը նշանակում է, որ iOS 11․1-ը շատ չի ուշանա։ Apple-ից արդեն հաղորդել են, որ նոր տարբերակում կլինեն նոր, ինչպես նաև սեռապես չեզոք էմոջիներ։
Emojipedia-ն հաղորդում է, որ Apple-ը կավելացնի 56 լիովին նոր էմոջիներ, կամ եթե հաշվենք նաև մաշկի գույնի կամ սեռի հետ կապված փոփոխությունները, ապա նոր էմոջիների քանակը կլինի 239-ը, սակայն մինչ այսօր հրապարակվել են դրանցից 42-ը։
Ահա, թե ինչպիսի նոր էմոջիներ շուտով կհայտնվեն ձեր iPhone-ներում և iOS համակարգով աշխատող այլ սարքավորումներում։







































