Գյումրիում եռյակ է ծնվել


11:00 , 10 հոկտեմբեր, 2017
Tsayg.am-ը գրում է.
Միրզոյանների ընտանիքը համալրվել է միանգամից երեք փոքրիկով: Գյումրու ծննդատանն են լույս աշխարհ եկել ընտանիքի երեք գեղեցկուհի աղջիկները: Փոքրիկների ու մայրիկի վիճակը գնահատվում է բավարար: Աղջիկները տանը սպասող եղբայր ունեն, նա 5 տարեկան է: Այն, որ եռյակ են ունենալու, ամուսինները գիտեին, պարզապես նրանց սեռն էր անհայտ: Անուններ փոքրիկների համար ծնողները դեռ չեն մտածել: Ընտանիքն Ամասիա համայնքից է: