Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում հանդիպել են Մասուդ Բարզանին և Իրաքի խորհրդարանի նախագահ Սելիմ ալ Ջուբուրին


03:50 , 10 հոկտեմբեր, 2017
Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեից հետո առաջին անգամ Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում հանդիպել են Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին և Իրաքի խորհրդարանի նախագահ սուննի Սելիմ ալ Ջուբուրին: Հանդիպումը տեղի է ունեցել փակ ձևաչափով, Էրբիլի Փիրմիմ թաղամասի հյուրանոցներից մեկում, միայն հայտնի է, որ քննարկվել է հետագա գործողությունները, որոնք չեն բերի քաղաքական, առավել ևս՝ ռազմական բախման: